Նախագիծը ներկայացվում է հանրությանը

2010-08-02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015թվականների պետական ծրագրի» նախագիծը, որը, հիմք ընդունելով կրթության առկա իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման հիմնական միտումները, սահմանել է իրականացվող բարեփոխումների գերակա ուղղությունները:Հաշվի առնելով ծրագրի նշանակությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև այն հանգամանքը, որ զարգացման պետական նախորդ ծրագիրը հաստատվել էր 2001-2005թվականների համար` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատ քաղաքացիների մասնակցությունը ծրագրի վերջնական տարբերակի մշակման գործընթացում:

Խնդրում ենք Ձեր առաջարկությունները և դիտողություններն ուղարկել մինչև օգոստոսի 15-ը հետևյալ հասցեներով.
էլեկտրոնային` info@edu.am,
Փոստային`  Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն:
Շնորհակալություն համագործակցության համար:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։