««ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՄԱՆՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ

2010-07-20

ՆԱԽԱԳԻԾ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ո ւ մ   է.
1.Թույլատրել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով որոշված շուկայական արժեքով ձեռք բերել «Մանուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության (գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նորք-Մարաշի տարածքային բաժնի կողմից 28.08.2003 թ., պետական գրանցման թիվ` 273.120.03588) 3724 հատ 1000 դրամ անվանական արժեքով տեղաբաշխված հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերը:
2.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մանուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` «Մանուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու միջոցով:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարին` ապահովել սույն որոշումից բխող` օրենքով սահմանված փաստաթղթերի (կանոնադրության մեջ կատարված փոփոխություններ, միացման պայմանագիր, փոխանցման ակտ ու սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմ) հաստատումը և սույն որոշմամբ դադարող կազմակերպության պետական գրանցումը` այն իրականացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1716-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.3 կետով` «2.3. Համալսարանը հանդիսանում է «Մանուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` համաձայն փոխանցման ակտի»:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։