«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2010-07-14

ՆԱԽԱԳԻԾ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ կետին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի   1-ին մասի 5-րդ ենթակետին և 38-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1392-Ն որոշմամբ հաստատված  3-րդ  հավելվածը  շարադրել  նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրությունը չի տարածվում մասնագիտացված   հանրակրթական  և  հատուկ  հանրակրթական  դպրոցների  վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։