«ԽԱՉԱՏՈՒՐ ԱՐՄԵՆԻ ԵՆԳՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-06-30
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Խաչատուր Արմենի Ենգոյանին, ծնված 1988թ. հունիսի 16-ին /հասցե` ք. Երևան, Դավթաշեն 1 թաղամաս, 38շենք, բն. 51, 2008 թ. ընդունվել է ԳԴ Լայպցիգի <<Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդի>> անվ. երաժշտության և թատրոնի բուհ, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություն է/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2011թ. աշնանային զորակոչ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












