Համագործակցություն առանց սահմանների
2010-06-30
Պատվիրակության կազմում ընդգրկված էին քոլեջի դասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատվիրակությունն այցելել է Հալեպի Կրթասիրաց ՉէմպԷրճեան վարժարան, հանդիպում ունեցել վարժարանի վարչակազմի, սփյուռքահայ մանկավարժների և սովորողների հետ, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության ծրագրերը: Քոլեջի պատվիրակությունը նաև այցելել է տեղի պատմամշակութային վայրեր:
Լիբանանի Հանրապետությունում պատվիրակությունը հանդիպել է Բեյրութի Հայ-ավետարանական քոլեջի տնօրեն Զավեն Մսըրլյանի հետ և պայմանավորվածություն ձեռքբերել դասախոսների փորձի, ուսանողների փոխանակման, պրակտիկաների կազմակերպման վերաբերյալ: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև մանկավարժների և ուսանողների հետ, որի ընթացքում Հայ-հունական քոլեջի տնօրեն Ա.Վարդանյանը ներկայացրել է տեղեկություներ ՀՀ կրթական համակարգի, հայ-հունական ու հանրապետությունում գործող մյուս քոլեջների վերաբերյալ: Պատվիրակությունը մասնակցել է նաև քոլեջի ամփոփիչ քննություններին:
Հաջորդ այցելությունը Բեյրութի Հայկազյան համալսարանն էր, որտեղ նույնպես կազմակերպվել են քննարկումներ հետագա համագործակցության վերաբերյալ, հանդիպումներ մանկավարժների և ուսանողների հետ: Պատվիրակությունն այցելել է նաև Հայկազյան կրթահամալիրի մանկամսուր, որտեղ երեխաների ընդունելությունը սկսվում է 40 օրականից:












