Միջազգային համաժողով` նվիրված մեծահասակների կրթությանը

2010-06-16

Հունիսի 16-ին, ժամը 1300-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը և «Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսը, որի համակազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարութունը, ԴՎՎ Ինթերնեյշնլը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Բրիտանական խորհուրդը և Եվրոպական կրթական հիմնադրամը; Միջոցառմանը կմասնակցի աշխարհի 26 երկրի շուրջ 80 օտարերկրյա ներկայացուցիչ: Համաժողովի մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը;

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։