ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է
2010-06-11
«Իրավունք» թերթի հունիսի 11-14 համարում հրապարակված «ՀՀԿ-ում հավեր չկան, ՀՀԿ-ում բոլորը ցլեր են» նյութում, անդրադարձ կատարելով հունիսի 10-ին ՀՀ Աժ-ում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկմանը, հեղինակը մեջբերումներ է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և պատգամավորների մասնավոր զրույցներից; Հարկ ենք համարում նշել, որ հրապարակված տեղեկատվության մի մասն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, իսկ մյուս մասն էլ նենգափոխվել է և ներկայացվել ենթատեքստից դուրս:












