«ՎԱՐԴԱՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-06-02
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարդան Կարենի Անդրիասյանին / ծնված 1988 թվականի մարտի 20-ին, ք. Երևան, Սոսեի փ., 6 շ., բն. 18, 2010 թվականին ընդունվել է Ցյուրիխի համալսարանի «Մոլեկուլյար Լայֆ Սայնս» ինստիտուտի ասպիրանտուրա/ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը ` 2014 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












