«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2010-06-02

ՆԱԽԱԳԻԾ    


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի “Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին” N 1038-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի “Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում” (այսուհետ` ցանկ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Ցանկի 011100 տողի 2-րդ սյունակում “Միջուկային ֆիզիկա” բառերը փոխարինել “Միջուկային ռեակտորների ֆիզիկա” բառերով:
2) Ցանկի 010800 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
010800    Մեխանիկա    62.   Մեխանիկայի բակալավր
                                           62.1 Մանկավարժության բակալավր, ուսուցիչ
                                           68.   Մեխանիկայի մագիստրոս   


3) Ցանկի 030100 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
030100    Փիլիսոփայություն    62 .  Փիլիսոփայության բակալավր
                                                      62.1Մանկավարժության բակալավր, ուսուցիչ
                                                      68.   Փիլիսոփայության մագիստրոս   


4) Ցանկի 030300 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
030300    Հոգեբանություն    62  Հոգեբանության բակալավր
                                                  62.1Մանկավարժության բակալավր, ուսուցիչ
                                                  68.  Հոգեբանության մագիստրոս   


5) Ցանկի 031200 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
031200 Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն                                                  
                                               62.Լեզվաբանության և հաղորդակցման բակալավր
                                               68.Լեզվաբանության և հաղորդակցման մագիստրոս   

6) Ցանկի 032400 տողից հետո լրացնել նոր 032500 տող` հետևյալ բովանդակությամբ.
032500    Սփյուռքագիտություն   
                                              68. Սփյուռքագիտության մագիստրոս

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։