Օտար լեզվով հանրակրթությունը պետք է ճյուղ լինի մայրենիի ցողունի վրա
2010-05-26
Ասուլիսի ընթացքում հնչել են նաև այլ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են բուհերում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և, առհասարակ, հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի իրականացմանը, որի համատեքստում նախարարը նշել է, որ ողջունում է նախարարության, իրավապահ մարմինների և լրատվամիջոցների պաքարը հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում: «Բուհական համակարգում լուրջ պայքար է իրականացվում կոռուպցիայի դեմ, և այս դեպքում էլ կոռուպցիայի դեմ պայքարն ունեցավ իր դրսևորումը, որում իրենց ներդրումն ունեն իրավապահ մարմինները և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը»,- նշել է նախարարը` վկայակոչելով վերջերս ՀՀ բուհերից մեկում արձանագրված դեպքը:
«Հատուկ դպրոցների համակարգում մենք ունենք կառավարման, կադրային խնդիր»,-նշել է նախարարն` անդրադառնալով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը` ավելացնելով, որ համապատասխան նյութերի ուսումնասիրությունից հետո Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնավարման հարցը կքննարկվի նախարարությունումÖ‰
Նախարարն այսօր մեկ անգամ ևս ընդգծել է, որ հաջորդ տարի հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու: «Մոլորվածներին հատուկ ցանկանում եմ ասել, որ թռիչքներն արգելված են: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ շուրջ 3300 աշակերտի գործեր բացակայում են դպրոցներից: Այսինքն, գործը վերցրել են դպրոցներից և այլ դպրոց չեն տարել: Բացահայտվել է նաև շուրջ 100 դեպք, երբ վերջին պահին աշակերտի համար փորձ է արվել թռիչք կազմակերպել: Բացահայտված աշակերտների անունները հանվել են ԳԹԿ ցուցակներից: Նույնը սպասվում է նաև մյուսներին»,- նշել է նախարարը և հավելել. «Մյուս տարի 11-րդ դասարանի աշակերտների համար էքստեռն քննություններ չեն կազմակերպվելու: Այսինքն, այս տարվա 10-րդ դասարանցիները կտեղափոխվեն 11-րդ, և նրանք չեն կարող ավարտել դպրոցը` շրջանցելով 12-րդ դասարանը: Դիմում եմ ծնողներին խնդրանքով` մի հավատացեք ոչ մեկին: Մի տարի էլ դիմանանք` 2012 թ. կունենանք կայացած 12-ամյա դպրոց»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նախարարը պատասխանել է նաև լրագրողների այլ հարցերին:












