ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2010-05-25

Մայիսի 27-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման  2010-2014 թվականների գերակայությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և Երևանի քաղաքապետարանի ուսումնական հաստատությունների 2010/2011 ուսումնական  տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 29-ի N 548-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Տիգրան Լալայանին, Լևոն Կրիտյանին, Ռուբեն Ռուբինյանին, Դավիթ Էռտմանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման և արձանագրային նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։