«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-05-25
ՆԱԽԱԳԻԾ
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման`
ա. 1-ին կետի 1-8-րդ ենթակետերում և NN 1-8 հավելվածներում «ծրագրեր» բառերը, իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծրագիր» բառով,
բ. N 1 հավելվածի I գլուխը լրացնել նոր` 5.1-րդ և 5.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«5.1. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ մեկտեղ տրամադրվում է լիցենզիայի ներդիր,որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:
5.2. Սույն կարգը համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների վրա տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից»,
գ. NN 3, 5, 7, 11, 13, 15 հավելվածների I գլուխները լրացնել նոր` 5.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«5.1. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ մեկտեղ տրամադրվում է լիցենզիայի ներդիր,որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:»,
դ.1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում եւ N 3 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` տարրական ընդհանուր - 1-ին աստիճան, տարրական մասնագիտացված - 1-ին աստիճան, տարրական հատուկ - 1-ին աստիճան» բառերով,
ե. 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում եւ N 5 հավելվածում «ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` հիմնական ընդհանուր–2-րդ աստիճան, հիմնական մասնագիտացված–2-րդ աստիճան, հիմնական հատուկ–2-րդ աստիճան» բառերով,
զ. 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում և N 7 հավելվածում «(լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում` միջնակարգ ընդհանուր–3-րդ աստիճան, միջնակարգ մասնագիտացված–3-րդ աստիճան, միջնակարգ հատուկ–3-րդ աստիճան» բառերով,
է. 1-ին կետի 9-10-րդ ենթակետերը և NN 9, 10 հավելվածները ճանաչել ուժը կորցրած,
ը. N 2 հավելվածում «------------------------- (գտնվելու վայրը)» բառերից հետո լրացնել « --------------------------- (գործունեություն իրականացնելու վայրը)» բառերը,
թ. N4 հավելվածի վերնագրում «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Տարրական ------------------------ (նշվում է ծրագրի անվանումը) հանրակրթական ծրագրի իրականացման» բառերով, «Տարրական ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը փոխարինել «Տարրական ------------------------ (նշվում է ծրագրի անվանումը) հանրակրթական ծրագիր» բառերով, իսկ «----------------------------- (գտնվելու վայրը)» բառերից հետո լրացնել «--------------------------------------- (գործունեություն իրականացնելու վայրը)» բառերը,
ժ. N 6 հավելվածի վերնագրում «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Հիմնական ------------------------ (նշվում է ծրագրի անվանումը) հանրակրթական ծրագրի իրականացման» բառերով, «Հիմնական ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը փոխարինել «Հիմնական ------------------------(նշվում է ծրագրի անվանումը) հանրակրթական ծրագիր» բառերով, իսկ «--------------------------- (գտնվելու վայրը)» բառերից հետո լրացնել «----------------------------------------------(գործունեություն իրականացնելու վայրը)» բառերը,
ժա. N 8 հավելվածի վերնագրում «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման» բառերը փոխարինել «Միջնակարգ ------------------------ (նշվում է ծրագրի անվանումը) հանրակրթական ծրագրի իրականացման» բառերով, «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրեր» բառերը փոխարինել «Միջնակարգ ------------------------ (նշվում է ծրագրի անվանումը) հանրակրթական ծրագիր» բառերով, իսկ «----------------------------- (գտնվելու վայրը)» բառերից հետո լրացնել «------------------------- (գործունեություն իրականացնելու վայրը)» բառերը,
ժբ. NN 11,13,15 հավելվածների 3-րդ կետերում «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության/» բառերը, իսկ «նման» բառը փոխարինել «Լիցենզիա տալու /մերժելու/, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












