«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1302-Ն ՈՐՈՇՈՒ
2010-05-25
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները՝
1)հայագիտություն, հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտություններ,
2)գիտություններ կյանքի մասին,
3)վերականգնողական էներգետիկա, էներգիայի նոր աղբյուրներ,
4)առաջատար տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ,
5)տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում,
6)կարևորագույն կիրառական հետազոտությունները խթանող հիմնարար գիտություններ:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունները հաստատելու մասին» N1302-Ն որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:












