ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

2010-05-24

Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը և Թայլանդի Ռիջենթս դպրոցը (Regent’s School) հայտարարում են 2010 թվականի ակադեմիական տարվա «Գլոբալ Քոննեկտե կրթաթաշակային ծրագրի մրցույթը, որը ֆինանսավորվում է Թայլանդի Ռիջենթս դպրոցի կողմից: Տվյալ կրթաթոշակները հոգում են Թայլանդի Ռիջենթս դպրոցում 2 կամ 4 տարվա միջազգային բակալավրիատի (International Baccalaureate - IB) որակավորման  և/կամ միջնակարգ կրթության միջազգային վկայականի (International General Certificate of Secondary Education - IGCSE) ծրագրերով ուսման, սննդի և կեցության վարձի մինչև 90 %-ը:  Կրթաթոշակները տրվում են մրցութային կարգով:
Թեկնածության ուղենիշները
Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
•IB որակավորման ծրագրում մասնակցելու համար կարող են դիմել այն դիմորդները, ովքեր ուսանում են 12 ամյա կրթության համակարգի 10-րդ դասարանում (պետք է լինեն առնվազըն16-17 տարեկան),
•IGCSE ծրագրում մասնակցելու համար կարող են դիմել այն դիմորդները, ովքեր ուսանում են 12-ամյա կրթության համակարգի 8-րդ դասարանում (պետք է լինեն առնվազն 14-15 տարեկան),
•վարժ տիրապետեն անգլերենին,
•վարժ տիրապետեն մաթեմատիկա առարկային,
•լինեն ՀՀ քաղաքացի,
•ներկայացնեն իրենց բարձր առաջադիմությունը հաստատող երաշխավորագրեր համապատասխան ուսումնական հաստատությունից,
•լինեն աշխատասեր, նպատակասլաց, ունենան լայն մտահորիզոն, առաջնորդի ունակություններ և ակտիվորեն մասնակցեն արտադպրոցական միջոցառումներին:
Մրցույթի ընթացակարգը
Դիմորդները պետք է համապատասխանեն Միացյալ Թագավորության հավատարմագրված միջնակարգ ուսումնական հաստատությունների ընդունելության չափանիշներին, որոնք ներառում են դիմորդի ակադեմիական տվյալները և հասարակական դերը:
Դիմորդները նախապես պետք է ներկայացնեն գրասենյակ դիմում-հայտ, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն և  3x4 մմ չափսի  2 լուսանկար մինչև 2010 թ. մայիսի 25: Դիմում հայտը ստանալու համար զանգահարեք գրասենյակ:
Դիմում-հայտի փաթեթը հանձնելուն պես դիմորդին կտրամադրվի մրցութային քննությունների ժամանակացույցը և ընթացակարգը:
Մրցութային քննությունները կսկսեն 2010 թ. մայիսի 31-ին: Դրանք ներառում են `
Առաջին փուլ`
•անգլերենի թեստ,
•մաթեմատիկայի քննություն անգլերենով,
Երկրորդ փուլ`
•հարցազրույց (հարցազրույցի օրերը կհրապարակվի միայն առաջին փուլն անցած թեկնածուներին):
Քննություններն անց են կացվելու Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի և Ռիջենթս դպրոցի մասնագետների խիստ վերահսկողությամբ: Նախնական փուլը հաջողությամբ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակ նրանք պետք է ներկայացնեն 2 ակադեմիական երաշխավորագիր:  Հարցազրույցն անց է կացնում Ռիջենթս դպրոցի հիմնադիր նախագահ դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտը: Կրթաթոշակի չափաբաժինը որոշվում է քննությունների և հարցազրույցի ընդհանուր հանրագումարի հիման վրա:
Վերջնական արդյունքները կհրապարակվեն 2010 թ. հուլիս ամսին: Ընտրող հանձնաժողովի որոշումը կլինի վերջնական:
Մրցույթի ժամանակ ամենաբարձր ցուցանիշ ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կընձեռվի բարձրակարգ կրթություն ստանալ Ռիջենթս դպրոցում` Պատայա և Բանգկոկ քաղաքների երեք մասնաճյուղերում: Կրթաթոշակը կկազմի ուսման, կեցության և սննդի վարձի մինչև 90 %: Ուսման վարձը կազմում է տարեկան $22 000,  և  90% կրթաթոշակի դեպքում, ուսանողը կվճարի ամբողջ ուսման վարձի 10%-ը, այսինքն $2 200:
Ավելի ցածր ցուցանիշ ցուցաբերած մասնակիցներին կտրամադրվի ավելի քիչ ծավալի կրթաթոշակներ: Ուսման ընթացքում վերանայվում է ուսանողի առաջադիմությունն ու արտադպրոցական միջոցառումներում նրա ցուցաբերած ակտիվությունը, որի հիման վրա որոշվում է կրթաթոշակի շարունակելիությունը:
Սույն ծրագրի շրջանակներում Ռիջենթս դպրոցում սովորել և սովորում են մոտ 50-ից ավելի հայ աշակերտներ:
Ռիջենթս դպրոց
Ռիջենթս դպրոցը հավատարմագրված է Միացյալ Թագավորության կառավարությանն առնթեր Ofsted տեսչության կողմից: Դպրոցը հանդիսանում է Round Square կազմակերպության լիիրավ անդամը  (www.roundsquare.org), որը բաղկացած է աշխարհի ավելի քան 60 առաջադեմ դպրոցներից: Ուսուցումն անց է կացվում Միացյալ Թագավորության միջնակարգ կրթության ուսումնական ծրագրով: Շրջանավարտներն ընդունելության առաջարկներ են ստանում աշխարհի լավագույն համալսարաններից`Օքսֆորդ, Քեմբրիջ, Ստենֆորդ և այլն: Ռեգենտների դպրոցի մասին հավելյալ տեղեկությունների համար, կարող եք այցելել www.regents.ac.th ինտերնետային կայքէջը:
Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոն
Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը միջազգային ճանաչում ունեցող  Ռիջենթս դպրոցի միակ ներկայացուցիչն է Հայաստանում և ողջ տարածածրջանում:
Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը, որը հիմնադրվել է 2007 թ, կամզակերպում է ընդհանուր անգլերենի, խոսակցական անգլերենի, միջազգային ճանաչում ունեցող քննությունների համար նախապատրաստական դասընթացներ, այդ թվում IELTS և TOEFL քննությունների և մասնագիտական անգլերենի, ինչպես նաև ֆրանսերենի, ռուսերենի և հայերենի անհատական և խմբակային բարձրակարգ դասընթացներ:
Բացի այդ, կենտրոնում կազմակերպում ենք Ռիջենթս դպրոցի ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթացներ` անգլերեն և մաթեմատիկա անգլերենով:
Պետք է նշել, որ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի հիմնադիրներ Աննա և Հայկ Հարությունյանները հանդիսանում են Ռիջենթս դպրոցի առաջին հայ շրջանավարտները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոն հետևյալ հասցեով`
Նալբանդյան 49, բն 8
Հեռ` 010 523915
Բջջ.` 093 453353
Էլ. հասցե: info@gb.am, anna@gb.am, hayk@gb.am 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։