Եվս 43 ավագ դպրոց
2010-05-20
Մայիսի 6-ին ՀՀ կառավարության` «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ արդեն գործող 48 ավագ դպրոցին այս տարի ավելացել է ևս 43-ը, որոնց տնօրենների հետ այսօր նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀՀ մարզպետարանների կրթության վարչության պետերը: Բացելով խորհրդակցությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ավագ դպրոցի կայացման գործում կարևոր բաղադրիչ է նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ գործունեությունը;
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ մինչև օգոստոս ամիսը բոլոր ավագ դպրոցները կստանան համապատասխան գույք, իսկ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2012 թվականը` թե պետբյուջեի, թե վարկային միջոցների հաշվին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավագ դպրոցների ռազմավարության, ուսումնական պլանների, գործող կարգերի հետ կապված այլ հարցեր:












