«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
2010-05-19
արձանագրային
1.Հավանություն տալ հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում`
1)«Լոգո» համակարգչային միջավայրի ներդրման ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին` համաձայն NN 1- 2 հավելվածների,
2)համակարգչային գրագիտության ուսուցման և թեստավորման «Ուսում-2» համակարգի ներդրման ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին` համաձայն NN 3- 4 հավելվածների:
«Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին»` ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» գործունեության միջոցառումների ծրագրից բխող N 1 հավելվածի 111-րդ կետի պահանջով:
Հաշվի առնելով, որ վերը նշված որոշումն ընդունելիս չեն նախատեսվել միջոցառումների ցանկերն ու ժամանակացույցերը հաստատելու մասին դրույթներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ որոշման N 1 հավելվածի 111-րդ կետով նախատեսված «Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» որոշման նախագծի վերնագիրը ձևակերպել հետևյալ կերպ` «Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները, միջոցառումների ցանկերն ու ժամանակացույցերը հաստատելու մասին»:












