ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացի վերջին օրը հայտարարվում է մայիսի 21-ը: Շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, մանկավարժներին, տնօրեններին և ծնողներին` ուսումնական տարվա վերջին դասի կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հիշեցնում է, որ այդ հիշարժան օրը պետք է նշել դպրոցին վայել հանդիսավորության շրջանակում:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։