Ի գիտություն 2010 թվականի դիմորդների

2010-05-07

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը շարունակում է 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհական կրթություն ստանալու համար փաստաթղթերի ընդունելությունը /77 կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների ավարտական դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 14-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ 619 սենյակ, հեռ. 562364):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում /Այգեստան 9, փող.4/ ս.թ. մայիսի 17-ից մինչև  մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։