«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2010/2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ Ո

2010-05-06

ՆԱԽԱԳԻԾ

            Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010  թվականի   մարտի 11-ի N 238-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 107-րդ կետի 1-ին ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության  2010  թվականի   ապրիլի 22-ի  N 447-Ն որոշման 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելության առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։