ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2010-05-05

Մայիսի 6-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու  մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի  N 321-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Ներքին Գյոդաքլուի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին»,
 
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Շրվենանցի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին»,
 «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա` պարտադիր ժամկետային զինվո րական ծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելության առկա  ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը` ըստ Հայաստանի  Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար  հատկացնելու մասին»
ՀՀ կառավարության  որոշման նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։