«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՆԵՐՔԻՆ ԳՅՈԴԱՔԼՈՒԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2010-05-05

           ՆԱԽԱԳԻԾ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Ներքին Գյոդաքլուի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Սյունիքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ «Ներքին Գյոդաքլուի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում «Սյունիքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` կազմակերպություն/:
3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել   կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը,
2) ապահովել գույքի հանձնման–ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը,           
3) ապահովել «Ներքին Գյոդաքլուի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային  կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։