ՄՐՑՈՒՅԹ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ./

2010-04-28

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար /մեկ կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող 18-ից մինչև 26 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին:
Դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•հարցաթերթիկ ներկայացված սլովակյան կողմից,
•ինքնակենսագրություն (CV),
•2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,
•բակալավրի դիպլոմի և ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
•ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
•անձնագրի պատճեն,
•բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
•2 լուսանկար 3x4 չափսի,
•արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել  մինչև ս/թ. մայիսի 6-ը /ներառյալ/ ՀՀ  կրթության և գիտության նախարարության  միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության թիվ 3 շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մայիսի 7-10-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։