«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2010/2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԸՍՏ ՄԱՍ

2010-04-23

ՆԱԽԱԳԻԾ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 2464 առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ ուսումնական հաստատությունների, մասնագիտությունների և բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայ ությունից տարկետման իրավունքի (վճարովի) 18500 ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1)Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010/2011 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա) ` կիրառելով ուսանողական նպաստների տրամադրման սկզբունքը.
2) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ընդունելության 30 տեղերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացվում.
4) Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ընդունելության 80 տեղերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացվում:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիային հատկացնել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առանց պարտադիր զինվորական ծառայ ությունից տարկետման իրավունքի 90 տեղ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։