«Միասին խթանենք կրթության որակ, հասանելիություն և մատչելիություն» խորագրով ցուցահանդես
2010-04-15
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և Բաց հասարակության ինստիտուտի /Բուդապեշտ/ հետ համատեղ, կազմակերպում է «Միասին խթանենք կրթության որակ, հասանելիություն և մատչելիություն» խորագրով ցուցահանդես:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն կրթությանը վերաբերող գրականություն, բուկլետներ, տեսանյութեր, մասնագետների կողմից մշակված և կազմված, երեխաների ունակություններն ու հմտությունները զարգացնող խաղեր և դիդակտիկ նյութեր:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 29-ին, ժամը 1500-ին Խնկո Ապոր անվան գրադարանում: Ցուցահանդեսը կգործի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը:












