«ԴԱՐՄԱՍԻՍՎԱ» ԿՐԹԱԹՈՇԱԿ` ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2010-01-21

Ինդոնեզիայի Հանրապետության ազգային կրթության և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ տարբեր երկրների օտարերկրյա ուսանողների համար առաջարկվում է  «Դարմասիսվա» կրթաթոշակ` ինդոնեզերեն, արվեստ, մշակույթ սովորելու համար: 2010-2011 ակադեմիական ուսումնական տարում կրթաթոշակը կանցկացվի 2 ծրագրով, որոնք բաղկացած են 1 տարվա և 6 ամսյա կանոնավոր ծրագրերից: «Դարմասիսվա» կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է www.darmasiswa.diknas.go.id կայքում:
Փաստաթղթերը ներկայացնել մինչև փետրվարի 10-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության բաժին / 619 սենյակ, հեռ. 56-23-64/

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։