ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
2010-01-19
Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանն /IRENA/ առընթեր գործող Աբու Դաբիում հիմնված տեխնոլոգիաների և MASDAR կրթահամալիրը Հայաստանին հատկացրել է 10 կրթաթոշակ: MASDAR կրթահամալիրը ստեղծված է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի բազայի հիման վրա /Massachusetts Institute of Tecnology/, և կրթահամալիրի ավարտական վկայականները համազոր են վերոնշյալ ինստիտուտի վկայականներին:
Ուսանողներն ուսման ընթացքում կստանան ամսական կրթաթոշակ, անվճար կացարան, կվճարվի ճանապարհածախսը, արտոնյալ կարգով կօգտվեն ուսմանն առնչվող բոլոր արտոնություններից: Կրթահամալիրի շրջանավարտները հնարավորություն կստանան նաև աշխատանքի անցնել IRENA կենտրոնակայանում և MASDAR ընկերությունում: Թեկնածուները պետք է համապատասխան թեստավորում անցնեն անգլերեն լեզվից` GRE և TOEFL/IELTS համակարգերով: Պայմաններին և ուսումնական ծրագրերին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ WWW.masdar.ac.ae ինտերնետային կայքէջից;












