Ուսանողի շահը` առաջնային
2010-01-18
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աջալ-Կումար Մալիորային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայբուսակ» համալսարանում օտարերկրյա, մասնավորապես, հնդիկ ուսանողների ուսումնառության խնդիրները: Անդրադառնալով «Հայբուսակ» համալսարանում օտարերկրյա ուսանողներին անգլերեն լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվության մերժմանը` նախարարի տեղակալը նշեց, որ օտարազգի ուսանողները մինչև նոր կիսամյակի սկիզբը պետք է տեղափոխվեն այլ ուսումնական հաստատություն:
Հնդիկ ուսանողներին հնարավորություն կտրվի սովորել նույն կուրսում և նույն վարձավճարով: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ այս գործընթացն առաջին հերթին բխում է օտարազգի ուսանողների շահերից, որին իր համաձայնությունն արտահայտեց նաև դեսպանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց տեղափոխման ընթացքում դժվարությունների առաջացման դեպքում կազմակերպել հավելյալ հանդիպում:












