«ՀՀ վարչապետի գավաթ»
2010-01-14
Հունվարի 15-ին, ժամը 1800-ին «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչը, որը կազմակերպել է Երևանի «Ինչ, որտեղ, երբ» ակումբը` «Քաղծառայողների ասոցիացիա» Հ/Կ նախաձեռնությամբ: Խաղի համակարգողը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Մրցաշարին մասնակցում են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության առընթեր մարմինների թիմերը:
Եզրափակչին ներկա կլինեն ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա Աշոտյանը, այլ գերատեսչությունների ղեկավարներ:
Հաղթողները կպարգևատրվեն գավաթներով և պատվոգրերով: