ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ՎԻՇԵԳՐԱԴՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ

2010-01-12

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ «Վիշեգրադյան կրթաթոշակ» հիմնադրամը, ստեղծված 2003 թ. Վիշեգրադի խմբի երկրներում (Չեխիայի, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա), ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի  և Հարավային Կովկասի երկրներում գիտության զարգացմանը նպաստելու համար, հայտարարել է նոր ուսումնական ծրագիր:
2010թ. ծրագիրը նախատեսում է մոտավորապես 400 կրթաթոշակի տրամադրում  Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Վրաստանի, Հունաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Սլովակիայի և Ուկրաինայի գիտնականներին և համալսարաններին:
Ընտրված գիտնականները յուրաքանչյուր ուսումնական կիսամյակ 2010թ. ընթացքում ստանալու են 2.300 եվրո, իսկ հյուրընկալող համալսարանը` 1.500 եվրո:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները զետեղված են www.visegradfund.org ինտերնետային կայքում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։