Ուսումնական գործընթացը վերսկսվել է
2010-01-11
Համաձայն միջնակարգ հանրակրթական դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի` սույն թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում /անկախ կազմակերպաիրավական ձևից/ ուսումնական գործընթացը վերսկսվել է: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչև հունվար ամսվա ավարտը:
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում 2009 թվականի դեկտեմբերի 8-28-ը ներառյալ կրթական գործընթացի դադարեցման պատճառով անհրաժեշտություն է առաջացել ուսումնական հաստատությունների երկրորդ կիսամյակի աշխատանքներում կատարել որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ` երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպելիս դպրոցները պետք է առաջնորդվեն նաև աշխատակարգով: