2009 թվականին ՀՀ կրթության և գիտության ոլորտում իրականացված ծրագրեր և միջոցառումներ
2009-12-22
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նախադպրոցական կրթություն
Նախադպրոցական կրթության ոլորտում ներկա ռազմավարական ուղղություններն են՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, ցանցի ամրապնդում և զարգացում, ծառայությունների որակի բարելավում, մատչելիության և ընդգրկվածության մեծացում:
2008թ. մարտի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ ռազմավարական և փորձնական ծրագիրը»: Ռազմավարական ծրագրում առանձնակի կարևորվում է հինգից վեց տարեկան երեխաներին տարրական կրթության արդյունավետ նախապատրաստելու ծրագիրը: Ենթածրագրում առաջնային համարելով նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության բարձրացումը՝ նախատեսվում է ավագ տարիքի (5-6 տարեկան) երեխաների ընդգրկվածության աստիճանական աճ և ծրագրային ժամանակահատվածի վերջում (2016թ) ընդգրկվածությունը հասցնել շուրջ 90 %-ի:
2008-2009թթ. փորձնական ծրագիրն իրականացվել է ԿԳՆ կրթական ծրագրերի գրասենյակի հետ համատեղ, առավել խոցելի 2 մարզում՝ ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, 22 հաստատությունում 540 երեխայի ընդգրկմամբ, որի իրականացման համար «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի վարկային միջոցներից տրամադրվել է շուրջ 198,0 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրերն իրականացվել են հիմնականում հանրակրթական դպրոցների բազայի վրա այն համայնքներում, որտեղ չկան կամ չեն գործում նախադպրոցական հաստատություններ և ձևավորվել են 3 աղբյուրից՝ դրամաշնորհից, համայնքի և ծնողական ներդրումներից: Արդյունքում՝ բոլոր հաստատություններում ստեղծվել են համապատասխան պայմաններ և զարգացնող միջավայր՝ երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը կազմակերպելու համար:
Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա ԿԳ նախարարությունը առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ միկրոծրագրերի հետագա շարունակականության ապահովման համար:
«Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի մասին» ՀՀ կառավարության 2009թ հուլիսի 16-ի N29 արձանագրային որոշմամբ ամրագրվեց՝ հանրապետության տարբեր համայնքների մոտ 140 հաստատությանը տրամադրել դրամաշնորհներ՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համար: Գործընթացը մեկնարկել և նրա շարունակականությունն ապահովվել է ՏԻՄ-երի, տարածքային մարմինների և ծնողական համայնքների աջակցության շրջանակներում: Նախատեսվում է մշակել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ նախադպրոցական կրթության օրենսդրական դաշտի կատարելագործման և ոլորտի ֆինանսավորման սկզբունքների ու մեխանիզմների հստակեցման ուղղությամբ:
Ընթացքի մեջ է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքից բխող առանձին նորմատիվային ակտերի մշակման գործընթացը:
Հաշվետու ժամանակաշրջանում ԿԳ նախարարության կողմից իրականացվել են նախադպրոցական ծրագրեր իրականացնող հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի սեմինար-խորհրդակցություններ, մշակվել են տարբեր մոդելների համար համապատասխան կրթաիրավական փաստաթղթեր և ուսումնամեթոդական ղեկավար-ուղեցույցներ: Հրատարակվել են ուսումնամեթոդական մի շարք ձեռնարկներ: Հաստատություններն ապահովվել են ծրագրամեթոդական համապատասխան գրականությամբ, կրթական չափորոշիչներով, ուսումնական ձեռնարկներով և մեթոդական նյութերով:
Ընդլայնվել են ոլորտի զարգացմանն ուղղված միջազգային, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները: Մասնավորապես, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեխնիկական աջակցության շնորհիվ իրականացվել և շարունակելու են իրականացվել կրթական, նորմատիվային, մեթոդական ուղեցույցների, ձեռնարկների ծրագրերի հրատարակումը: «Վորլդ Վիժն», «Առդա», «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպությունների, «Քայլ առ քայլ» ԲՀ-ի հետ համատեղ տարբեր ծրագրեր են իրականացվել նախադպրոցական կրթության կազմակերպման ուղղությամբ:
Միջգերատեսչական հանձնաժողովների համագործակցության շրջանակներում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվել է մոնիթորինգ՝ Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ֆիզիկական դաստիարակության իրականացման ուղղությամբ:
Ավելացել է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված նախադպրոցահասակ երեխաների թիվը (շուրջ 42 հաստատություն` 2720 սահմանային տեղով):
Միջնակարգ կրթություն
1.Ռազմավարական պլանավորման ուղղությամբ 2009 թվականին մշակվել և ՀՀ կառավարության հաստատման են ներկայացվել հետևյալ որոշման նախագծերը.
1.1. ՀՀ կառավարության 2008 թ. հուլիսի 24-ին N 878-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 30-ի N 448-Ն որոշմամբ:
1.2. Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 11-ի N 664-Ն որոշմամբ:
1.3. ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի N 958-Ն և 2009թ. հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ին N 987-Ն որոշմամբ և երկրորդ անգամ 2009թ. օգոստոսի 27-ի N 989-Ն որոշմամբ:
1.4. «Արմավիրի վարժարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու և ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 27-ի N 970-Ն որոշմամբ:
1.5. ՀՀ Արմավիրի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ ստեղծելու և ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 10-ի N 1034-Ն որոշմամբ:
1.6. «Թազագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն և 2009թ. օգոստոսի 27-ի N 1012-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 23-ի N 1136-Ն որոշմամբ:
1.7. «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 1-ի N 1151-Ն որոշմամբ:
1.8. ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ավագ դպրոցների լիազոր մարմին ճանաչելու և նրան լիազորություններ վերապահելու մասին:
Որոշման նախագիծը գտնվում է ՀՀ կառավարությունում:
1.9. Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման հայեցակարգին հավանություն տալու մասին:
Որոշման նախագիծը գտնվում է ՀՀ կառավարությունում:
1.10.«Ներքին գյոդաքլուի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Որոշման նախագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն փորձագիտական եզրակացության:
1.11. «Շվենանցի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Որոշման նախագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն փորձագիտական եզրակացության:
2.«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ վարչապետի 2009թ. սեպտեմբերի 15-ի N 773-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով մշակվել և շահագրգիռ գերատեսչությունների կարծիքի են ուղարկվել.
•«Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
•«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
•«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. մայիսի 27-ի N 771-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
3.Նշված ժամանակահատվածում համակարգվել և կազմակերպվել է.
•Պետական և ոչ պետական հաստատությունների կրթական գործունեությունը:
•Առանձին գործող 48 ավագ դպրոցների գործունեությունը:
•Հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթները:
•Առարկայական օլիմպիադաների հանրապետական և միջազգային փուլերի կազմակերպումն ու անցկացումը:
•Հանրակրթության համակարգում ազգային փոքրամասնությունների կրթությանն առնչվող խնդիրները:
•Մանկավարժների աշխատանքի խթանմանն ուղղված հանրապետական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը /«Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ անցկացվող` «Լավագույն ուսուցիչ» մրցույթներ/:
•Հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպվող մրցույթների, փառատոնների կազմակերպումն ու անցկացումը:
•Միջազգային կազմակերպությունների, /ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, «Փրկեք երեխաներին», Բրիտանական խորհուրդ, «Առաքելություն Արևելք», «Վորլդ Վիժն» և այլն/ ՀԿ-ների /»Քայլ առ քայլ»/ և ԿԳՆ-ի միջև իրականացվող ծրագրերը:
4. Մշակվել են ոլորտի գործունեության կազմակերպման վերաբերյալ նորմատիվ-իրավական և գերատեսչական ակտեր, մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ
•«Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման» և «Տնօրենների ատեստավորման» կարգերի նախագծերը:
•Մշակել է «Օրինակելի դպրոց» ծրագրի հայեցակարգը, չափորոշիչներն ու ցուցիչները:
•Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկները:
•«Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի փորձնական փուլի իրականացման ուղեցույցերը և բաշխել է հաստատություններինÖ‰
•5-6 տարեկանների զարգացման չափորաշիչների հիման վրա կրթական համալիր ծրագիրը: Կրթական համալիր ծրագրից բխող ուսումնամեոդական ձեռնարկները (10 անուն):
•Եռամյա ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանները:
•Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը այլն:
Գործընթացի շրջանակներում, 2009-2010 ուսումնական տարվանից անցում կատարվեց եռամյա ավագ դպրոցին:
Միջնակարգ կրթության պետական չափորոշչով սահմանվեցին ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերի հենքային ուսումնական պլանները, ընդ որում, երաշխավորվել են հայագիտական, լեզվաբանական, իրավագիտական, հասարակագիտական, տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական, արվեստների, արհեստագործական, գյուղատնտեսական, պաշտպանության և մարզական տարբերակված հոսքերը: Յուրաքանչյուր դպրոց, ըստ իր հնարավորությունների ու պայմանների, կարող է ընտրել նշված հոսքերից մեկը կամ մի քանիսը:
Հատուկ կրթություն
Հանրակրթական համակարգին զուգընթաց հատուկ կրթության բարեփոխման ծրագիրը ևս հիմնված է 2 հիմնարար սկզբունքների վրա՝ կրթության մատչելիություն և որակ:
Այս ուղություների իրականացման նպատակով ընդունվել են մի շարք իրավական ակտեր:
Հատուկ կրթության համակարգը կարգավորող իրավական ակտեր.
•ՀՀ կառավարության 16.04.2009թ. N386-Ն որոշումը «Ստեփանավանի N1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179–Ն և 2005 թվականի սեպտեմբերի 8 N1646 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 19.03. 2009թ N 267-Ն որոշումը:
•«Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N2179 –Ն մեջ փոփոխություն կատարելու մասին»:
•ՀՀ կառավարության 18.06.2009թ. N689-Ն որոշումը «Կապանի N2 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» և պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179 –Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»:
•ՀՀ ԿԳ նախարարի 17.06.2009թ. N553- Ա/Ք հրամանով ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների թիվը ավելացել է ևս 18-ով: Ներկայումս հանրապետությունում գործում է 49 ներառական կրթություն իրականացնող դպրոց;
•ՀՀ ԿԳ նախարարի 16.12.2009թ. N1071-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խումբ ձևավորելու կանոնակարգը»
Հատուկ կրթության ոլորտի բարեփոխումները իրականացվում են տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:
ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
•ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի N 634-Ն որոշմամբ հիմնադրվել է Գյումրու N 4 արհեստագործական ուսումնարանը /ենթակայությունը ՀՀ կրթության և գիտության նախարարություն/:
•Մշակվել և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են 56 նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական կրթական չափորոշիչներ և դրանց համապատասխան ուսումնական ծրագրեր և պլաններ:
•ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել են «Տնտեսագիտության հիմունքներ», «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ», «Իրավունքի հիմունքներ», «Պատմություն», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/» և «Ֆիզիկական կուլտուրա» առարկաների ծրագրերը և դրանց մեթոդական ուղեցույցները` նախատեսված միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և «Ոսկերչական գործ» ուսումնական ձեռնակը` նախատեսված նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար:
•Մշակվել և ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 7-ի N 19 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը»:
•2009թ. սեպտեմբերի 23-ին ստորագրվել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
•Մշակվել և ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 15-ի N 43 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգը»:
•Նախապատրաստվել և կազմակերպվել են «2007 թ. գործողությունների ծրագրի ներքո ոլորտային քաղաքականության աջակցության ծրագիր՝ ուղղված աղքատության կրճատմանը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտներում բարեփոխումների իրականացման ճանապարհով» ծրագրի 2008-2009թթ. նախապայմանների կատարման ընթացքն ապահովող մի շարք միջոցառումներ, մասնավորապես.
•2009թ. ավարտվել են 12 փորձարարական քոլեջների շենքերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները, վերազինվել և հագեցվել են նյութատեխնիկական բազաները,
•ավարտվել են քարոզարշավի (PR) ծրագրի աշխատանքները (տեսանյութեր, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ, բուկլետներ, պաստառներ և այլն),
•իրականացվել է 12 փորձարարական քոլեջների ընթացիկ մոնիթորինգ /սկսած հունիս ամսից` երկու շաբաթը մեկ անգամ/:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են 13 ոլորտային հանձնաժողովներ:
•2009 թվականի դրությամբ վերապատրաստվել են 545 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ, 20 տնօրեն և 20 փոխտնօրեն, ոլորտային հանձնաժողովների 86 անդամ:
•ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF), Բրիտանական խորհրդի (British Council), Գերմանական InWENT ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները:
•Մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների և որակավորումների` կարողությունների ձևավորմանը միտված պետական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման հայեցակարգի» նախագիծը:
•Մշակվել է «Ուսուցման ազգային հիմնադրամի» մոդելը և կանոնադրությունը:
•Մշակել է Հայաստանում որակավորումների ազգային շրջանակի նախագիծը:
•Իրականացվել են ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են.
•ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 140-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ 2009 թ. մարտի 5-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում 2008/2009 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» /02.04. 2009 թ. թիվ 353-Ն/,
•«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2009/2010թթ. ուսումնակա?