ՄՐՑՈՒՅԹ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ/
2009-05-25
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2009-2010 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական /8 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել համապատասխանաբար բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիները: Արաբերեն լեզվի իմացությունը պարտադիր է:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
-դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
- դիմում – հարցաթերթիկ,
-ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված,
-անձնագրի պատճենը,
-բժշկի տեղեկանք` արտերկիր գործուղվողների համար,
-3/4 չափսի 2 գունավոր լուսանկար,
-արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորամասային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև ռեֆերատ հայերեն լեզվով /նվազագույնը 20 էջ/, ինֆորմատիկայի ստուգարքը, ինչպես նաև օտար լեզվի իմացությունը փաստող վկայական /օր.TOEFEL/:
Ասպիրանտական կրթության համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանարպետությունում ասպիրանտուրայի ընդունելության» կարգի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն /ք. Երևան, Կառավարության 3 շենք, 6-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 52-52-07, 56-23-64/:
Մրցույթը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում` Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/: