ՀՀ ԿԳՆ-ի նվերն Արցախի աշակերտներին
2009-11-16
Նոյեմբերի 14-15-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցը նվիրված էր Արցախի պետական համալսարանի 40-ամյակին: Նախարարը հանդիպել է նաև ԼՂՀ կրթության նախարարի և կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ ղեկավարության հետ` ընդլայնել համագործակցության շրջանակը կրթության ոլորտում` ներգրավելով նաև ուսանողական ներուժը: Այցի շրջանակում նախարարը մասնակցել է նաև Ասկերանի միջնակարգ դպրոցում համակարգչային դասարանի բացմանը, որը ԼՂՀ-ին է նվիրել ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Համակարգչային սենյակն Արցախի դպրոցներում գործող երկրորդ նմանատիպ դասարանն է, որը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով:
Այցի ընթացքում ԼՂՀ ԿԳ նախարար Վ. Խաչատրյանի և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի միջև ստորագրվել է գիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիր, որը հնարավորություն կընձեռի Արցախի գիտնականներին ներգրավվել հայաստանյան գիտական ծրագրերում, ինչպես նաև Արցախի տնտեսության համար կարևոր և գերակա ուղղություններ ճանաչված մի շարք ոլորտներում Հայաստանի աջակցությամբ իրականացնել կիրառական գիտական հետազոտություններ: Այցի շրջանակում նախարարը, հայաստանյան բուհերի ղեկավարների և ուսանողների հետ, մասնակցել է Քարվաճառում կազմակերպված ծառատունկին: