Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության տրամադրում
2009-11-16
2010-2011 ուսումնական տարվա համար հայերեն ուսուցմամբ դպրոցների ուսումնական կարիքները լիարժեք պատկերացնելու և անհրաժեշտ ուսումնական գրականության ու օժանդակ նյութերի ցանկը ձևավորելու նպատակով, խնդրում ենք արտերկրի հայկական կրթօջախներին և համապատասխան կազմակերպություններին գալիք ուսումնական տարվա համար անհրաժեշտ ուսումնական գրականության և օժանդակ նյութերի հայտերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել մինչև 2010 թվականի հունվարի 15-ը: