ՍՓՅՈՒՌՔԻ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
2009-11-16
Դասագրքերի ձեռքբերումն, որպես կանոն, իրականացվում է ներկայացվող հայտերի հիման վրա:
Այդ կապակցությամբ, 2010-2011 ուսումնական տարվա համար հայերեն ուսուցմամբ դպրոցների ուսումնական կարիքները լիարժեք պատկերացնելու և անհրաժեշտ ուսումնական գրականության ու օժանդակ նյութերի ցանկը ձևավորելու նպատակով, խնդրում ենք արտերկրի հայկական կրթօջախներին և համապատասխան կազմակերպություններին գալիք ուսումնական տարվա համար անհրաժեշտ ուսումնական գրականության և օժանդակ նյութերի հայտերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել մինչև 2010 թվականի հունվարի 15-ը: Արտերկրի հայկական կրթօջախների և համապատասխան կազմակերպությունների կողմից ներկայացվող ցանկը կարող է ներառել.
1.որոշակի դասագրքերի, ձեռնարկների, գրքերի կամ օժանդակ նյութերի անվանումներ` անհրաժեշտ քանակի նշումով,
2.ընդհանուր ցանկություններ և առաջարկներ:
Հայտերը ձևակերպելու համար կարելի է օգտվել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2009 թվականին առկա ուսումնական նյութերի ցանկից և Հայաստանի հրատարակչությունների կայքէջերից (կցվում են) :
Հայտերը կարող են փոխանցվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով կամ ուղարկվել անմիջապես ՀՀ կրթության և գիտության նախարարություն` պաշտոնական հասցեով, հեռապատճենի համարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով:
Ցանկալի է, որ նամակում նշված լինի նաև էլեկտրոնային փոստի հասցե, որով անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կապվել հայտատուի հետ:
Պաշտոնական հասցե. 0010, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության
3-րդ շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ֆաքս` /374 10/ 52-52-07 կամ 52-73-43
Էլ.փոստ` spyurq@yahoo.com կամ info@edu.am
Web sites: www.edu.am
Բոլոր հարցերով կարելի է դիմել ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժին.
Հեռ.` /374 10/ 58-13-91