Ի գիտություն ԶԼՄ-ների
2009-10-22
Համաձայն ժամանակացույցի` իրականացվել և իրականացվելու են հաստատված նաև այլ միջոցառումներ, որպեսզի միարժեք դառնա իրավական դաշտը` ապահովելով ոչ միայն տնտեսվարող սուբյեկտների` բուհերի գործունեության հնարավորությունը, այլև ուսանողների որակյալ կրթություն ստանալու իրավունքը և պետության կողմից կրթության որակի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը` լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմաննեւրի պահպանման առումով:
ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է կրթական ծրագրերին համապատասխան լիցենզավորման կարգերը: Շրջանառության մեջ է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Քանի որ իրավական դաշտը բարեփոխումների փուլում է, բնականաբար, մեկնաբանությունները, կապված լիցենզիայի գործողության կասեցման իրավական հիմքերի հետ, կարող են տարբեր լինել:
Առնվազն զարմանալի է, որ անդրադարձ կատարելով լիցենզիայի գործողության կասեցման գործընթացին` այդ հրապարակումներում անտեսվում են տվյալ բուհերում կրթության որակի ապահովման կարևորագույն խնդիրները: Չէ որ տվյալ բուհերի լիցենզիայի գործողության կասեցումը չի արվել ինքնանպատակ, այլ հիմնվել է լիցենզավորման համար պարտադիր պայմանների ստուգման արդյունքների վրա:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսուհետ ևս հետամուտ է լինելու կրթության բնագավառում որակի վերահսկողության մեխանիզմների շարունակական կատարելագործմանը, ինչպես լիցենզավորման, այնպես էլ հավատարմագրման նոր մեխանիզմների ներդրմանը: