««ԳՅՈՒՄՐՈՒ N 23 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392 –Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱ

2009-09-30

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին  համապատասխան`                
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Լուծարել  «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի  մարզպետին` «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով:
3.»Գյումրու N23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղել  Հայաստանի Հանրապետության պետական բյուջե :
4.Սահմանել, որ «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց»   պետական ոչ առևտրային կազմակերպության  լուծարման հաշվեկշիռը կազմելու, առկա դրությամբ կազմակերպության պարտքերի ստացման  և այլ պահանջների իրավունքը վերապահվում է  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի  N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության  պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների  ցանկի  «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Գյումրու   տարածաշրջան» ենթաբաժնի 6-րդ կետը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։