Նախարարն ընդառաջել է ուսանողների դիմումներին
2009-09-25
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ընդառաջելով վերջին շրջանում ուսանողներից ստացված` վարձավճարների գանձումների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ բազմաթիվ խնդրանքներին, սեպտեմբերի 24-ին բոլոր բուհերի ռեկտորներին առաջարկել է ուսման վարձավճարների գանձումները կատարել մինչև ս/թ հոկտեմբերի 15-ը: Առաջարկվել է նաև մշակել ուսման վարձերի գանձման ճկուն համակարգ, որը ուսանողներին հնարավորություն կտա տարվա ընթացքում /անհատական ժամանակացույց/ կատարել վճարումներ: