Ասմունքի փառատոն` նվիրված Դանիել Վարուժանի ծննդյան 125 ամյակին
2009-09-22
ՀՀ ԿԳ նախարարությունը, ՀՀ գրողների միության և Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ, կազմակերպում է ասմունքի ամենամյա հանրապետական փառատոն` նվիրված Դանիել Վարուժանի ծննդյան 125 ամյակին; Փառատոնն անցկացվում է 2 փուլով՝ մարզային /քաղաքային/ և հանրապետական: Փառատոնի մարզային փուլին կարող են մասնակցել 9-11-րդ դասարանի այն աշակերտները, որոնց կերաշխավորեն դպրոցների հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումները: Հանրապետական փուլին կմասնակցեն մարզային /քաղաքային/ փուլում հաղթողները:
Հանրապետական փուլի մասնակիցների տվյալները մարզային /Երևանի քաղաքային/ կրթության վարչության պետերը ՀՀ ԿԳ նախարարություն են ներկայացնում մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը:
Հանրապետական փուլի մասնակիցներն իրենց ընտրությամբ ժյուրիին պետք է ներկայացնեն 1 բանաստեղծություն Դանիել Վարուժանի ստեղծագործություններից, 1-ը` Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից և 1 բանաստեղծություն Եղիշե Չարենցի ստեղծագործություններից: Հանրապետական փուլի մասնակից երեխաները կազմկոմիտեին պետք է ներկայացնեն մարզային /քաղաքային/ փուլի հանձնաժողովի եզրակացություն-արձանագրությունը:
Հանրապետական փուլն անց է կացվելու 2 մասով: 1-ին մասը կանցկացվի Չարենցի տուն-թանգարանում, իսկ 2-րդը՝ Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը: Հանրապետական փուլի 1-ին մասին մասնակցելու համար կազմկոմիտեն հատկացրել է 46 տեղ. նրանցից 18-ը ժյուրիի ընտրությամբ կմասնակցեն 2-րդ մասին: Կտրվեն 1 առաջին կարգի, 2 երկրորդ կարգի և 3 երրորդ կարգի մրցանակներ, կլինեն նաև խրախուսական մրցանակներ:
Փառատոնի անցկացման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, խորհրդատվություն, կարելի է ստանալ Չարենցի տուն-թանգարանում և ԿԳ նախարարության հանրակրթության վարչությունում:
Հասցեն՝ Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական 3-րդ շենք, 611 սենյակ,
հեռ.099-771310, 524777 կամ` Երևան, Մաշտոցի 17, հեռ.535594: