Տարվա լավագույնները
2009-09-18
2009 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա «Ուսուցչի օրը» Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում: «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ: Սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը.
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում`
•«Ներշնչանքի և մանկավարժական վարպետության համար»,
•«Ազատությունը և ժողովրդավարական արժեքները կրթության մեջ»,
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում`
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Դպրոցը երեխաներին սիրելի օջախ դարձնելու համար»,
•«Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Պատմության լավագույն ուսուցիչ»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում`
•«Նվիրում երեխաներին»,
•«Նորարարությունը մանկավարժությունում»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համար»:
Կրթական բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժներ կպարգևատրվեն «Մովսես Խորենացի» մեդալով, կարժանանան ՀՀ «Վաստակավոր մանկավարժի» կոչման, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթին մասնակցած մի քանի տնօրեններ` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»: