Բազայի ձևավորման աշխատանքները շարունակվում են
2009-09-08
Մեր երկրում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվական բազա ձևավորելու նպատակով դեռևս հունիս ամսից «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) մշակել և սկսել է գործարկել էլեկտրոնային հարցաշարÖ‰ Այն տեղեկություններ է պարունակում ՄՈՒՀ-երի ենթակառուցվածքների, գործունեության թույլտվության ու իրավական այլ հիմքերի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալÖ‰
Լրացնելու համար հարցաշարի առաջին մասը` այն նախ ուղարկվել է ՀՀ պետական բուհերինÖ‰ Հուլիսի 15-ից գործընթացին միացել են նաև ոչ պետական, միջպետական համաձայնագրերով գործող բուհերը և արտերկրի բուհերի մասնաճյուղերը: Առաջին փուլից սկսած` մի շարք ուսումնական հաստատություններ մեծ պատրաստակամությամբ և պատրաստվածությամբ սկսեցին լրացնել հարցաշարը՝ համագործակցելով ՈԱԱԿ-ի հետÖ‰
Հարցաշարն ամբողջությամբ լրացրել են Երևանի ճարտարապետաշինարարական պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի պետական համալսարանները և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտներըÖ‰ Երևանի պետական, Հայաստանի պետական ագրարային, Երևանի պետական տնտեսագիտական, Գավառի պետական և Ռուս-հայկական սլավոնական համալսարաններում, ԵՊՏՀ Գյումրիի, ՀՊՃՀ-ի Կապանի և Վանաձորի, ԵՊՀ Կապանի, ՀՊԱՀ Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերում, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտներում հարցաշարը լրացվել է` բացառությամբ մի քանի հարցերի: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը պատասխանել է ընդամենը մի քանի հարցի: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և ՀՊՃՀ Գյումրիի, ԵԳՊԱ Գյումրիի և Դիլիջանի, ԵՊԿ Գյումրիի և ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղերը հարցաշարն ընդհանրապես չեն լրացրել:
ՀՀ ոչ պետական համալսարաններից հարցաշարի լրացման աշխատանքներին ակտիվորեն միացել են Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Երևանի «Գլաձոր», «Գալիք», «Ինտերլինգվա» լեզվաբանական, «Լ. Քալաշյանի անվան հայկական բաց», «Հյուսիսային», «Մեսրոպ Մաշտոցի անվան», «Եվրասիա» միջազգային, Երևանի մշակույթի, «Մովսես Խորենացու անվան» համալսարանները, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը, Երևանի «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան, «Եղեգնաձորի «Գալիք» համալսարան» հիմնադրամը և Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Արտերկրի ոչ պետական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերից տվյալների բազայի ձևավորմանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգի ԱՏԿ տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը, պետական մասնակցությամբ բուհերից՝ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան»Ö‰
Ձևավորվող տվյալների բազան հնարավորություն կտա գնահատել մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեությունը և պատարաստվածությունը՝ մաս կազմելու մեր երկրում նոր ձևավորվող որակի մշակույթի ձևավորմանըÖ‰
Որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) արդեն մշակել է և մոտ օրերս լրացնելու համար բուհեր կուղարկի հարցաշարի երկրորդ մասըÖ‰