Համագործակցության առաջարկ

2009-09-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հրավիրում է համագործակցության բոլոր այն տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնք պատրաստակամ են մասնակցելու հատուկ կրթության բնագավառի հիմնախնդիրների լուծման և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության ընդլայնման գործընթացներին:
Անհրաժեշտ է ներկայացնել.
 • դիմում-հայտ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով,
 • պետռեգիստրի գրանցման վկայականը,
 • հասարակական կազամակերպության կանոնադրությունը,
 • գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկանք:
Հասարակական կազմակերպությունները հայտերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 17-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժին /Կառավարական տուն 3, 6-րդ հարկ, 617 սենյակ, հեռ. 56-23-51, 52-47-49/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։