Ավագ դպրոցի ծրագրերի քննարկում Գառնիում
2009-09-04
Սեպտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, «Բյուրակն» կրթահամալիրի տնօրեն Վահրամ Ղազարյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետներն այցելեցին Գառնիի թիվ 2 ավագ դպրոց: Այցի նպատակն էր դպրոցի մանկավարժների հետ քննարկել ավագ դպրոցի զարգացման ռազմավարությունն ու հեռանկարները: Մ. Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց ավագ դպրոցի զարգացմանը նպաստող մանկավարժական տեսական և գործնական մոտեցումները:
Դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանն ու մանկավարժները ներկայացրեցին ավագ դպրոցի կայացման և զարգացման վերաբերյալ իրենց մտահոգությունները: Գառնիի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի և մանկավարժական կոլեկտիվի խնդրանքին արձագանքելով` փոխնախարարը խոստացավ նման հանդիպումները դարձնել պարբերական: