««ԷԿՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2009-09-02

ՆԱԽԱԳԻԾ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով և 43-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ո ւ մ   է`

1Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ   սահմանված   կարգով  լուծարել  «Էկրան»  փակ բաժնետիրական ընկերությունը /այսուհետև  ընկերություն/:
2Հայաստանի  Հանրապետության  կառավարությանն   առընթեր  պետական   գույքի  կառավարման   վարչության պետին` ընկերության   լուծարման   աշխատանքներն   իրականացնելու  նպատակով  ապահովել լուծարման  հանձնաժողովի  ստեղծումը, դրա  կազմում   ընդգրկելով  Հայաստանի  Հանրապետության  կրթության և գիտության  նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարության, Հայաստանի Հանրապետության  կառավարությանն   առընթեր  պետական  եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության  կառավարությանն   առընթեր  պետական գույքի կառավարման վարչության  ներկայացուցիչներին:
3.Ընկերության  պարտատերերի  հետ  հաշվարկներն  ավարտելուց հետո  այդ ընկերության  դեբիտորական  պարտքերի ստացման  և այլ  պահանջների  իրավունքը   վերապահել  Հայաստանի Հանրապետության  ֆինանսների  նախարարությանը, իսկ մնացած գույքը հանձնել  Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարությանը:
 4.Սույն  որոշումն  ուժի մեջ է մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։