Համագործակցություն՝ մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում
2009-09-01
Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) աշխատանքային խումբը` տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, օգոստոսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով հյուրընկալվել էր Լեհաստանի Հանրապետության Հավատարմագրման հանձնաժողովում (PKA)Ö‰ Մասնագիտական կրթության որակի ապահոման երկու կառույցների միջև կապերի հաստատման և համագործակցության նախաձեռնությունը Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանինն էրÖ‰
Այցի ընթացում երկու երկրների մասնագիտացված կառույցների ներկայացուցիչները ծանոթացան միմյանց փորձին ու քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերÖ‰ Դրանք վերաբերում էին մասնավորապես կրթական հաստատությունների հավատարմագրման հայեցակարգին, սկզբունքներին, չափանիշներին և չափորոշիչներին: Հայկական կողմին առավելապես հետաքրքրում էր, թե ինչպես են լեհերը տեղայնացրել հավատարմագրումն իրականացնող փորձագետների խմբերի ձևավորման, նրանց պարտականությունների, ինչպես նաև` գնահատման մեթոդների առումով միջազգային փորձըÖ‰
Այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության եզրերը հստակեցնելու ու ընդլայնելու նպատակով՝ առաջիկայում Լեհաստանի Հավատարմագրման հանձնաժողովի հետ համաձայնագիր ստորագրելու մասին: Արտասահմանյան գործընկեր կառույցների և ՈԱԱԿ-ի միջև նման կապերի ձևավորումը լավ հեռանկարներ է ստեղծում հավատարմագրման փոխադարձ գործընթացների կազմակերպման և իրականացման համար: