««ԱՐՄԱՎԻՐԻ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392 –Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈ

2009-08-25

 
ՆԱԽԱԳԻԾ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածը`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արմավիրի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական  դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ «Արմավիրի վարժարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է  հանդիսանում «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական  դպրոց»   պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` կազմակերպություն/:
3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել միացման  պայմանագիրը և փոխանցման ակտը, ապահովել գույքի հանձնման–ընդունման աշխատանքների կատարումը և «Արմավիրի վարժարան»  պետական ոչ առևտրային    կազմակերպության  գործունեության դադարման պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին:
4.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի  N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության  պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների  ցանկի  «Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Արմավիրի տարածաշրջան» ենթաբաժնի 12-րդ կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող      օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։