Կրթության որակը` գերխնդիր
2009-08-19
Նախարար Արմեն Աշոտյանը, խաղաղություն և բերեկեցություն մաղթելով Լաբանանի ժողովրդին, նշեց, որ «Հայաստանի կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» գործնական ծրագրի ժամկետն ավարտվել է 2007 թվականին: «Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կմշակվի համագործակցության նոր ծրագիր, որը կարտացոլի կրթության և գիտության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության բոլոր հնարավոր եզրերը»,- նշեց նախարարը: Դեսպանը հավաստիացրեց, որ Լիբանանի կառավարության ձևավորումից հետո տվյալ հարցը կարժանանա առանձնահատուկ ուշադրության: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոչ պետական բուհերում կրթության որակի ապահովմանը: Մասնավորապես, դեսպանն անդրադարձավ «Հայբուսակ» և «Սուրբ Թերեզա» համալսարաններում օտարերկրացիների կրթության որակի խնդիրներին: Նախարարը նշեց. «Մենք շահագրգիռ ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության բուհերում կազմակերպվող կրթության որակը և տրված ավարտական փաստաթղթերը տարակուսանք չառաջացնեն որևէ երկրում»: Նախարարը նշեց նաև, որ ծանոթ է խնդրին և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարարավորինս արագ լուծումներ կտրվեն բարձրացված բոլոր խնդիրներին: