175 տեղ` Ստեփանակերտի նորաստեղծ մասնաճյուղին

2009-08-12

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջնորդությունը և նպատակ ունենալով նպաստել Արցախի գյուղատնտեսության ու կրթական համակարգի զարգացմանը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման, համաձայն որի` թույլատրվում  է  Հայաստանի պետական ագրարային համալսարանին կազմակերպել ընդունելություն ԼՂՀ Ստեփանակերտի մասնաճյուղում:  Սահմանվել է վճարովի 175 տեղ` առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի: Ընդունելությունը կազմակերպվելու է մրցութային կարգով:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը տեղակայված է լինելու Շուշի քաղաքում, որտեղ լայն թափով իրականացվում են ուսումնական մասնաշենքերի շինարարական աշխատանքները: Ինչպես նշում է ռեկտոր Ա. Թարվերդյանը, արդեն կատարվել են 25 մլն. դրամի ներդրումներ: Նշված կարգավիճակով ընդունված առաջին կուրսեցիների ուսուցումը ժամանակավորապես կկազմակերպվի Հայաստանի պետական ագրարային համալսարանում` մինչև մասնաշենքերի շահագործման հանձնելը: Նշված կարգավիճակով ընդունվածների տեղափոխությունը ՀՀ այլ բուհեր, այդ թվում` Հայաստանի պետական ագրարային համալսարան չի թույլատրվելու:
Դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. օգոստոսի 20-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։