«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
2009-08-06
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելվածի`
ա. 44-րդ կետում «N87 հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Վ. Թեքեյանի անվան N92 հիմնական դպրոց» բառերով.
բ. 75-րդ կետում «ավագ» բառը փոխարինել « հիմնական» բառով.
գ. 81-րդ կետում « հիմնական» բառը փոխարինել «ավագ» բառով.
դ. 85-րդ կետում «Վաղարշապատի N 6 հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Վաղարշապատի «Ներսիսյան» N 6 հիմնական դպրոց» բառերով.
ե. ուժը կորցրած ճանաչել117,120,122 , 123 և 139-րդ կետերը:
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.
«2.1. Սահմանել, որ 2009-2010 ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարաններ չեն կոմպլեկտավորվում, իսկ 2-9–րդ դասարանի աշակերտներն ուսումը շարունակում են այդ դպրոցներում` մինչև հիմնական դպրոցն ավարտելը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: