««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ

2009-08-06

Նախագիծ


   

Համաձայն  «Բաժնետիրական  ընկերությունների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  68-րդ   հոդվածի  7-րդ  մասի, «Պետական  կառավարչական հիմնարկների  մասին»   Հայաստանի Հանրապետության  օրենքի 4-րդ հոդվածի  և  «Իրավական   ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  70-րդ  հոդվածի  5-րդ մասի, 72-րդ  հոդվածի  և 75-րդ  հոդվածի  `
Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է`
1. Հայաստանի Հանրապետության  կառավարությանն  առընթեր  պետական գույքի կառավարման  վարչության  աշխատակազմ»   պետական կառավարչական  հիմնարկին  հանձնել
1)  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի  Վարդենիս  քաղաքում   գտնվող 1834.5 քառ.մետր  ընդհանուր տարածքով ու  14632.0  հազ.դրամ  ընդհանուր    արժողությամբ  նախկին  վարժարանի   շենքը և 0.8660 հա մակերեսով հողատարածքը (  իրավունքի  գրանցման   2002 թվականի  ապրիլի 15-ի  թիվ 403242 վկայական)` այն   հետ վերցնելով  «Հայաստանի  Հանրապետության   Գեղարքունիքի   մարզպետարանի  աշխատակազմ»  պետական կառավարչական  հիմնարկից:
2)   Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի  Գյումրի քաղաքի  Չայկովսկու  փողոցի   N  6 հասցեում  գտնվող  3829.72 քառ.մետր  ընդհանուր տարածքով ու 144.400 հազ. դրամ  սկզբնական  արժեքով Շիրակի  մանկավարժության տարածաշրջանային կենտրոնի  մասնաճյուղի շենքը  և 5812.04 քառ.մետր  հողատարածքը (  իրավունքի  գրանցման   2004 թվականի  հոկտեմբերի   29-ի  թիվ 1122015 վկայական)` այն հետ  վերցնելով  Հայաստանի  Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ  բաժնետիրական   ընկերությունից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշման 1-ին  կետի  1) –ին  ենթակետով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչության   աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինմանը  հանձնված Վարդենիս  քաղաքում   գտնվող գույքն  անհատույց օգտագործման  իրավունքով  ամրացնել Հայաստանի  Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Վարդենիսի  պետական քոլեջ» պետական ոչ  առևտրային կազմակերպությանը`  այն  նպատակային  (ուսումնական)  նշանակությանը  համապատասխան  օգտագործելու  նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին և Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`  որոշումն  ուժի  մեջ  մտնելուց հետո   երկամսյա ժամկետում»,  սահմանված կարգով  ապահովել  սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման – ընդունման  աշխատանքները:   
4.Հայաստանի   Հանրապետության  կառավարության 2004  թվականի   օգոստոսի 5-ի «Հայաստանի  Հանրապետության  կրթության և գիտության նախարարության  «Կրթության  ազգային  ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը  շենքեր և շենքերի մասեր  հանձնելու  մասին» N 1431-Ա որոշման 1-ին կետի  դ) ենթակետը  չեղյալ ճանաչել:
   

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։